ՀՀ-ն ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը:


«Այս քայլն աջակցություն է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների բազմամյա համագործակցությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:


Հիշեցնենք, ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55927