Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու միավորված ընդդիմության պահանջը եւ հույսով է նայում ապագային:
Վրաստանի խորհրդարանը չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով:
«Անշուշտ, ես ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը, ես ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացում, Վրաստանը հարկավոր է փրկել»,- ասել է Սահակաշվիլին:
Նա հավելել է, որ կարեւոր է համարում բողոքները երկրի բոլոր տարածաշրջաններ տեղափոխելը եւ ակցիաները շարունակելը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55919