Ադրբեջանական բանակը փորձարկել է տեղական Buta Armor ընկերության արտադրած զրահաբաճկոնը և սաղավարտը: Այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Ռամին Ահմեդովը:
Փորձարկումների ժամանակ զրահաբաճկոնի վրա կրակել են 7.62/39 մմ տրամաչափի դիպուկահար հրացանից և 9/19 մմ տրամաչափի ատրճանակից:
«Փորձարկումների ժամանակ զրահաբաճկոնի բալիստիկ պանելները և պլաստինները չեն վնասվել: Սաղավարտը, որի վրա կրակել են 9/19 մմ տրամաչափի ատրճանակից, նույնպես հաջողությամբ է անցել փորձարկումը», - նշել է Ռամին Ահմեդովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55902