Իսրայելը եւ «Իսլամական ջիհադը» զինադադար են համաձայնեցրել. AFP

Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են հասել հրադադարի շուրջ: Այդ մասին հաղորդել է AFP-ն` վկայակոչելով աղբյուրներ:


Նրանց տվյալներով՝ Գազայի հատվածում զինադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 05:30-ին (Երեւանի ժամանակով (07:30-ին) եւ դարձել է Եգիպտոսի միջնորդական ջանքերի արդյունքը:


Նոյեմբերի 13-ի երեկոյան Իսրայելի հետ հնարավոր զինադադարի քննարկման համար Կահիրե է ժամանել «Իսլամական ջիհադի» գլխավոր քարտուղար Զիյադ ան Նահալյան:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55875