Հիմա էլ Հայաստանի ավիափոխադրումների ոլորտում են հեղափոխություն խոստանում

Հայկական ավիաշուկա մուտք են գործելու նոր ավիաընկերություններ՝ մինչև ամառային սեզոնի բացումը դրանց թիվը կլինի տասից ավելի: Այս մասին կառավարության նիստում այսօր հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:


Նրա խոսքով, այս պահին կան հաստատված ութ նոր ուղղություններ.


«Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից», - ասաց նա:

Ինչ վերաբերում է «Ryan Air»-ին, ապա Ռևազյանը տեղեկացրեց, որ իռլանդական ավիաընկերությունը հաստատել է չորս ուղղություն, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը: Առաջիկա չվերթները հունվարին են:

«Շատ ավելի լավ։ Եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի», - ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55869