1980-2017 թվականներին Ադրբեջանում կյանքի միջին տևողությունը ավելացել է 8 տարով և կազմել մինչև 72.1 տարի:
Այս մասին ասված է՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Ասիական տնտեսական ինտեգրման զեկույց 2019/2020 (AEIR). Ժողովրդագրական փոփոխություն, արտադրողականություն և տեխնոլոգիաների դերը» զեկույցում:
Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ անցած 15 տարիների ընթացքում Ադրբեջանում կյանքի տևողությունը ավելացել է՝ 73,4-ից մինչև 75,8 տարի, այդ թվում տղամարդկանց համար՝ 70,8-ից մինչև 73,3 տարի, կանանց համար՝ 76,1-ից մինչև 78, 2 տարի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55866