Վրաստանը ռուս զբոսաշրջիկների արտահոսքը փոխհատուցել է զբոսաշրջային հոսքը այլ երկրներից ավելացնելու հաշվին, հայտարարել է երկրի զբոսաշրջության ազգային վարչությունը:
Զբոսաշրջության վարչության տվյալներով, Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 6 %-ով, համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ:
«Զբոսաշրջության ազգային վարչությունը ակտիվ շուկայավարման արշավ է իրականացրել ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, ներառյալ Մերձբալթյան երկրները, Պարսից ծոցի երկրներում, Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Ուզբեկստանում, Ղազախստանում և այլն, այսինքն՝ այն երկրներում, որտեղ հետաքրքրությունը Վրաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության նկատմամբ, բարձր է»,- ասվում է հաղորդագրությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55865