Վրաստանի խորհրդարանում համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին և հինգ այլ պատգամավորներ (Դիմիտրի Ցքիտիշվիլին, Թամար Խուլորդավան, Սոֆիո Կացարավան, Գիորգի Մոսիձեն և Իրինա Պրուձեն) լքեցին խորհրդարանական մեծամասնությունը և «Վրացական երազանք»-ը:
Բացի փոխխոսնակի պաշտոնից Թամար Չուգոշվիլին նաև լքում է «Վրացական երազանք»-ի քաղաքական խորհուրդը:
Սոֆիո Կացարավան հրաժարական է տալիս խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից,
Թամար Խուլորդավան - Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55856