ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի թանկանա: Այս մասին Ազգային ժողովում նախօրեին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով, գազի հետ կապված բանակցություններն ընթանում են և դեռ ընթանալու են և դա, ըստ փոխվարչապետի, նորմալ գործընթաց է:
«Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- ասաց Գրիգորյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55832