Այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ից արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին 9 ամիսների արտահանման դինամիկային:


Դիտարկվող ժամանակահատվածում արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար: Արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է դեպի ԵՏՄ երկրներ՝ 6.4% (կազմելով 532.6 մլն ԱՄՆ դոլար), ԱՊՀ այլ երկրներ՝ 32.9% (կազմելով 19.9 մլն ԱՄՆ դոլար) եւ այլ երկրներ (բացառությամբ ԵՄ երկրների)՝ 24.9% (կազմելով 897.3 մլն ԱՄՆ դոլար) աճով, մինչդեռ դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների 14.7% անկում է գրանցվել` կազմելով շուրջ 453 մլն ԱՄՆ դոլար:


Դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների 6.4% աճը հիմնականում պայմանավորված է դեպի ՌԴ արտահանման ծավալների 6.8% աճով, մինչդեռ դեպի Ղազախստան արտահանման ծավալները 53.1% անկում են գրանցել: Հետաքրքրական է նկատել, որ դեպի Ղրղզստան արտահանման ծավալները դիտարկվող ժամանակահատվածում աճել են 3.4 անգամ, իսկ Բելառուսի պարագայում՝ 22.7%-ով:


Դեպի ԱՊՀ այլ երկրներ արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է դեպի Ուկրաինա արտահանման ծավալների 43.8% աճով՝ կազմելով 16.4 մլն ԱՄՆ դոլար:


Դեպի այլ երկրներ արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է հետեւյալ հիմնական համարվող գործընկեր երկրների կտրվածքով արձանագրված արտահանման ծավալների զգալի աճով. Շվեյցարիա՝ 39.1%, Չինաստան՝ 63.8, Իրաք՝ 27.9% եւ Կանադա՝ 80.8%: Չինաստանի եւ Կանադայի դեպքում աճը պայմանավորված է եղել պղնձի հանքաքարի խտանյութի արտահանման ծավալների աճով, մինչդեռ Շվեյցարիայի դեպքում «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների աճով: Իրաքի դեպքում աճը բացատրվել է «սիգարետ եւ սիգար» ապրանքային խմբի արտահանմամբ: Իսկ հիմնական գործընկեր համարվող Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում արտահանման ծավալների 29.7% անկում է գրանցվել՝ կազմելով 44.8 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կրճատմամբ:


Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների անկումը հիմնականում պայմանավորված է դեպի Գերմանիա արտահանման ծավալների 54.7% անկմամբ` կազմելով 52.1 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է «ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կրճատմամբ: Իսկ մեկ այլ հիմնական համարվող գործընկեր երկրի՝ Բուլղարիայի դեպքում արտահանման ծավալները 7.2%-ով կրճատվել են՝ կազմելով 163.7 մլն ԱՄՆ դոլար, որը հիմնականում բացատրվում է պղնձի հանքաքարի խտանյութի ծավալների կրճատմամբ:


Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում թեեւ գրանցվել է ընդհանուր արտահանման ծավալների 7.9% աճ, այն բաժին է ընկել հիմնականում ԵՏՄ անդամ երկրներին եւ այլ երկրներին, մինչդեռ դեպի ԵՄ երկրներ գրանցվել է 14.7% արտահանման ծավալների անկում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55812

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online