ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի դեսպանության՝ ՀՀ քաղաքացիներին ուղղված կոչին

Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված. այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Ուկրաինայի դեսպանության՝ նոյեմբերի 12-ին տարածած հայտարարությունը։


Ուկրաինայի դեսպանությունը մասնավորապես կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին պահպանել «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի Նախարարների Կաբինետի որոշմամբ»:


«ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ուշադրություն դարձրեց որոշ «ԶԼՄ»-ների կողմից տարածված տեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ: Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում են ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը: Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը:


Հատկապես մտահոգիչ են զեկույցները, որ նշված խմբի անդամները, իբր, Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել են «Հայաստանի և Ղրիմի միջև հումանիտար, տնտեսական, առևտրային և զբոսաշրջային հարաբերությունների հաստատման» հարցը, ինչն ուղղակիորեն կլիներ 1996 թվականի մայիսի 14-ի Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 1-ին հոդվածի խախտում:


Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությանն ազդեցության տակ գտնվող որոշ հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ անձինք իրենց անվանում են «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ», ինչը մտահոգիչ է:


Այս կապակցությամբ դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին` պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի Նախարարների Կաբինետի որոշմամբ»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55802

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online