Ադրբեջանի բանակի մասշտաբով մեկնարկած օպերատիվ զորավարժությունների շրջանակներում՝ Նախիջևանի կայազորի զորամիավորումներն ու զորամասերը ոտքի են հանվել «տագնապի» ազդանշանով և մարտական պատրաստության բերվել:
Երեք փուլով անցկացվող զորավարժությունների ընթացքում առաջին էշելոնի ստորաբաժանումները խաղարկում են պայմանական հակառակորդի հանկարծակի հարձակումը հետ մղելու, մարտական պատրաստության և տեխնիկայի գծով ռեզերվային մասնագետների ներգրավման գործողություններ, համազորային, տանկային, դեսանտային և հակադիվերսիոն ռեզերվները մարտական կրակ կիրականացնեն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55781