Մամուլ. Նոր տարին առանց Հայկ Մարությանի՞

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում կրկին արշալույսները խաղաղ չեն: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջապես վերադարձել է իր երկարատեւ արձակուրդից, որը նույն աղբյուրների փոխանցմամբ՝ անցկացրել է Պրահայում: Նրա վերադարձի հետ կրկին օրակարգում են հայտնվել Հ. Մարությանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները: Սակայն, այս անգամ զուտ տեխնիկապես է հետաձգվում այն, քանի որ վերջինիս հորդորել են հրաժարական չտալ, քանի դեռ հաստատված չէ Երեւանի քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեն: Ըստ էության, այն կհաստատվի դեկտեմբերին, եւ հնարավոր է «Ամանորն առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի» վերջերս տարածում գտած արտահայտության փոխարեն՝ Նոր տարին լինի «առանց քաղաքապետ Հայկ Մարությանի»: Քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե Ձմեռ պապին ուղարկած նամակում հենց այս մասին է խնդրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը դեռ աչք ունի Երեւանի քաղաքապետի պաշտոնի վրա:Հնարավոր սցենարները հաշվի առնելով՝ քաղաքապետարանում խոսակցություններ են շրջանառվում, որ տարիուկես առաջ վարչության պետերի աթոռներին տեղավորված մի շարք թավշյա պաշտոնյաներ, հնարավոր է, լքեն քաղաքապետարանը ու վերադառնան իրենց նախկին պաշտոններին ուժային կառույցներում»:


«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանը վերջերս նորից սկսել է էլ ավելի հաճախակի սելֆիներ, լայվեր եւ «ժողովրդահաճո» այլ գործողություններ կատարել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, պատճառն այն է, որ մոտ 10 օր առաջ վարչապետի սեղանին են դրվել սոցհարցումների թարմ տվյալներ։ Դրանք այնքան են զայրացրել վարչապետին, որ վերջինս հանձնարարել է ստուգել, եւ նոր հարցում են պատվիրել տեղի սոցիոլոգիական կազմակերպություններից մեկին, որը հանդիսանում է միջազգային կազմակերպության մասնաճյուղը Հայաստանում։ Ըստ մեր աղբյուրների, հարցումների տվյալները ներկայացվել են վարչապետի՝ փարիզյան այցից 2 օր առաջ. այդ հարցումներով հաստատվել են նախորդի տվյալները, ըստ որոնց, վարչապետի վարկանիշը տատանվում է մոտ 21-23 %-ի սահմաններում: Հարցման մեջ եղել են տվյալներ այլ դեմքերի եւ գործիչների մասով, որոնք ուղղակի զայրացրել են Փաշինյանին, եւ նա էլ իր հերթին հանձնարարել է իր ամենից վստահելի մարդկանց՝ մտածել, վերլուծել եւ իրեն ներկայացնել անելիքների ծրագրեր, թե ինչ կարելի է անել՝ կանգնեցնելու վարկանիշի այդչափ արագ անկումը։ Ըստ այդմ, չի բացառվում, որ շուտով վարչապետը նախաձեռնի հանրությանը նոր, էլ ավելի հետաքրքիր տեսարաններով ապահովելու գործողություններ, քանի որ նախկինում արվածներն էլ իրենց նպատակին չեն ծառայում»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես նախկինում, այսօր էլ ԱԺ օրակարգերում ներառվող նախագծերի գերակշիռ մասը ներկայացված է կառավարության կողմից։ Սակայն այս հարցում կա նաեւ մեկ այլ ուշագրավ դրվագ: Բանն այն է, որ իշխանությունները ագրեսիվ քաղաքականություն են վարում ընդդիմադիր պատգամավորների ու խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերի նկատմամբ։ Իսկ այն, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար բարձրաձայնում են, թե ԱԺ կողմից վավերացված նախագծերում մեծ թիվ են կազմում ընդդիմության նախագծերը, ընդամենն իմիտացիա է, քանի որ դրանք այն նախագծերն են, որոնք հաճելի են իշխանության քիմքին, այնինչ նույն ընդդիմության կողմից շատ ավելի կարեւոր եւ իրավական լուրջ հիմնավորումներ ու հրատապություն ունեցող նախագծեր ուղղակի «բլոկվում» են կառավարության կողմից։ Ավելին, թերթի տեղեկություններով, կառավարության կողմից մերժված նախագծերն անգամ «արգելում» են քննարկել գլխադասային հանձնաժողովներում՝ բացահայտ նշելով՝ «ձեռնպահ մնալ նախագծերի քննարկումից»։ Հանուն արդարության պետք է նշենք, որ այս տխուր ավանդույթը եղել է նաեւ նախկինում, իսկ նոր ու «հեղափոխական» կառավարությունը հաջողությամբ շարունակում է դա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի եւ Վարդան Աթաբեկյանի միջեւ երեկ միջադեպ եղավ, որն առաջինը չէ եւ իմքայլականների համոզմամբ՝ վերջինն էլ չի լինելու։ Բանն այն է, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի վրա է դրված քվեարկությունների «կոնտրոլի» գործը, եւ որքան էլ իմքայլականները թմբկահարեն, թե պարտադրանքով քվեարկությունների ժամանակներն անցյալում են, այլեւս բազմակարծություն է, եւ ամեն պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել այս կամ այն նախագիծը, երեկվա միջադեպը հակառակն ապացուցեց։ Բախման պատճառը հենց քվեարկությունն էր։ Վարդան Աթաբեկյանը եւ մի քանի իշխանականներ դեմ էին գնացել ֆրակցիային եւ «դեմ» չէին քվեարկել ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի աղմկահարույց նախագծին՝ միասեռականների ամուսնությունը, երեխա որդեգրելն արգելելու մասին։ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Արտաշես Պետրոսյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արտակ Մանուկյանը ձեռնպահ մնացին, ոմանք էլ պարզապես չքվեարկեցին՝ Սասուն Միքայելյան, Սոֆյա Հովսեփյան, Կարեն Համբարձումյան, Սերգեյ Ատոմյան եւ այլք։ Մեզ պատմեցին, որ սրանից դեռ շաբաթներ առաջ Սիմիդյանը կոշտ զրույց է ունեցել պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եւ մյուս անհնազանդների հետ, սակայն Աթաբեկյանի հարցում բախտը չի բերել․ երբ Սիմիդյանն առաջին շարքից թեքվել է ու Աթաբեկյանի կողմը նայելով ասել՝ «ձեռնպահ եք քվեարկում, որ սենց չափերներն անցնում են»՝ նկատի ունենալով ԲՀԿ-ականներին, Աթաբեկյանին թվացել է, թե «չափերն անցնելն» իրեն է ուղղված, որոշել է կուլ չտալ վիրավորանքը եւ Սիմիդյանին դահլիճից դուրս է հրավիրել՝ հաշիվ մաքրելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերակազմավորված սուպերնախարարությունում՝ ԿԳՄՍ-ում, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Մենք տեղեկացանք, որ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը դատի է տվել փոխնախարար Նարինե Թուխիկյանին։ Աբրոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ թե դատի է տվել, այլ դիմել է Գլխավոր դատախազության պետական շահերի վարչություն, իսկ այլ մանրամասներ չցանկացավ այդ պահին բարձրաձայնել։ Թե ինչով է պայմանավորված իր դիմումը, Աբրոյանը նշեց, որ այն կապված է պեղումների թույլտվությունների տրամադրման հետ: Այսինքն՝ չարաշահումնե՞ր են արձանագրվել։ «Ես չեմ ուզում ոչ մի գնահատական տալ։ Իմ դիմումի մեջ գրել եմ ինչ պետք է, բայց դա հրապարակային բան չէ»,- ասաց նա ու հավելեց, որ դատախազությունից տեղեկություններ են պահանջել, որոնց մի մասն իրենք տրամադրել են․ «Երբ ինձ կկանչեն կամ կհրավիրեն, ավելի շատ ու ավելի մանրամասն կներկայացնեմ»։ Աբրոյանը դեռ չի ուզում, որ այս գործը լուսաբանվի, ասում է՝ քանի որ իրավական գործընթաց է, թող նախ դատախազությունը գնահատական տա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբորորդին՝ Միհրան Մովսիսյանի որդի Ռոբերտ Մովսիսյանն անցնում է թմրանյութի գործով: գործը ներկայումս դատարանում է: Ռոբերտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերոջ՝ Արթուրոս Պելիվանիդիսի հետ նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով թրմամիջոց ձեռք բերելու դիտավորությամբ Նիդեռլանդների Թագավարությունում բնակվող ընկերոջ՝ Հովսեփ Հովսեփյանի օժանդակությամբ այդ երկրում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ 44.76 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց եւ դրդել են վերջինիս մաքսանենգ ճանապարհով՝ առանց մաքսային հսկողության ՀՀ պետական սահմանով տեղափոխել այդ խմբաքանակը: Ռոբերտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից երկու հոդվածով»:


«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 16-ին գրել էր, որ Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ նախկին ոստիկանապետի ինքնասպանության գործով կարեւորագույն վկան վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանի վկա Ն.Հ-ին մահից առաջ դժգոհել էր, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճան է սպառնում: Մեր տեղեկություններով՝ Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել: Երբ նա վարչության պետ է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, եւ գործը դատական վախճան չի ունեցել: Ինչեւէ, դեպքից կարճ ժամանակ անց վկան հեռացել էր Հայաստանից: ՔԿ-ից էլ տեղեկացրել էին, որ գործով վկան նախաքննակաեւ մարմնին հայտնել է, որ մի քանի օրից կվերդառնա Հայաստան: Եվ, ահա, նա վերադարձել է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Անցյալ շաբաթ Հայստանի Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի գործունեության մասին մեր հրապարակումից հետո տարբեր ուղիներով մեզ հետ կապվում են նրա նախկին ուսանողներ, դասախոսներ եւ ադմինիստրատիվ աշխատողներ, ովքեր տարբեր պատմություններ են ներկայացնում Թոքմաջյանի գործունեությունից: Իհարկե ոչ բոլորը կարող ենք ներկայացնել, քանզի դրանք պարունակում են հրապարակմանը ոչ ենթակա տեղեկություններ, սակայն մի քանիսի մասին խոսել կարող ենք: Պարզվում է՝ Թոքմաջյանի կառավարման տարիներին ճարտարապետաշինարարական համալսարանը եւ Եղիազարովի անվան ջրային ինստիտուտը (որտեղ ըստ որոշ լուրերի Թոքմաջյանն ունի սեփականության իրավունքներ), պլացդարմ է դարձել իր ընտանիքի անդամների՝ որդու, եղբորորդու, կնոջ եւ մերձավոր մարդկանց՝ հատկապես գիտության ասպարեզ մտնելու համար:


Մեզ հայտնի դարձավ, որ օրինակ նրա որդին եւ եղբորորդին անբացատրելի արագությամբ դարձել են գիտնականներ, բնականաբար ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, օգտվելով նաեւ անվճար սովորելու իրավունքից: Ի դեպ՝ մեր աղբյուրները պնդում են, որ Թոքմաջյանի կողմից հովանավորություն ստացած, բանակ չգնացած ու ամեն ինչով իրեն պարտական երիտասարդներից շատերը պարբերաբար ներգրավվում էին ուսխորհուրդներում, որոնց մեծ մասն այսօր էլ շարունակում են աշխատել բուհում: Բնական է, որ բուհի ռեսուրսներից օգտված մի շարք աշխատակիցներ (Թոքմաջյանական նվիրյալներ), ինչպես նաեւ որոշ երիտասարդներ չէին կարող ծառայություններ չմատուցել նախկին ռեկտորին՝ ընդհուպ մինչեւ ՏԻՄ ընտրություններում Թոքմաջյանի համար աշխատելը, ինչը հանգեցրեց նրան, որ Թոքմաջյանը ՀՀԿ ականների օրոք դարձավ Երեւանի ավագանու անդամ՝ ցուցակում զբաղեցնելով երրորդ պատվավոր տեղը: Մենք հետամուտ կլինենք հետագա զարգացումներին ու նախկին ռեկտորի ժամանակ կատարված աշխատանքների բացահայտմանը՝ միաժամանակ ակնկալելով, որ համապատասխան մարմինները վերջապես կանցնեն կոնկրետ ուսումնասիրությունների ու կտան այս ամենի իրավական գնահատականը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55768

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel