Ինձ քննադատում են ԼՂ հակամարտության մասին իմ հայտարարության համար. Փաշինյան

Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին Փարիզյան խաղաղության ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ինձ սուր քննադատության ենթարկեցին իմ երկրում: Ընդդիմությունը հարց է ուղղում. «Ինչո՞ւ Հայաստանի առաջնորդը պետք է մտածի Ադրբեջանի մասին»: Ահա իմ անկեղծ եւ ուղիղ պատասխանը. եթե մենք ցանկանում ենք կայուն որոշում գտնել, մենք պետք է հաշվի առնենք բոլոր շահագրգիռ կողմերին: Ես հայտարարություն եմ արել՝ հույսով, որ մենք նման հայտարարություն կլսենք Ադրբեջանի ղեկավարությունից: Ալիեւի նման հայտարարությունը կնշանակեր, որ բանակցային գործընթացում առաջընթաց կա»,- ասաց նա:


Փարիզյան խաղաղության ֆորումի ժամանակ դիմելով Ադրբեջանի նախագահին՝ Փաշինյանը նրան կոչ է արել «գոնե նման հայտարություն անել»: «Իհարկե, դա հեշտ խնդիր չէ, սակայն եթե մենք մեր ժողովուրդների ապագայի համար պատասխանատվություն ենք ստանձնում, դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք իրական ջանքեր գործադրել՝ իրական փոփոխությունների հասնելու համար»,- հավելեց ՀՀ վարչապետը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55743