Նախորդ ամիս Վրաստան այցելել է Ադրբեջանի 119 540 քաղաքացի: Այս մասին ասված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում:
Ադրբեջանից Վրաստան այցելող քաղաքացիների թիվը տարեկան կտրվածքով աճել է 8 585 մարդով կամ 7,7%-ով: Վրաստան այցելող օտարերկրացիների թվով Ադրբեջանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Առաջին տեղում Հայաստանն է՝ 120 978 մարդ, իսկ երրորդ տեղում Ռուսաստանը՝ 118 252 մարդ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55739