ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց է արձանագրվել. Մամեդյարով

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մեր հերթական հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի սկզբներին՝ Բրատիսլավայում»:


Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:


Նախարարի խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: «Առայժմ վաղ է այդ մասին խոսելը: Հանդիպման վայրն ու ժամկետները ճշտելուց հետո մենք հասարակությանը կտեղեկացնենք այդ մասին»:


Էլմար Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը օպերատիվ կերպով արձագանքում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություններին:


«Մենք անհապաղ արձագանքում ենք Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարություններին: Դժվար է կռահել, թե ինչ հունով են նրանք վարում իրենց քաղաքականությունը ղարաբաղյան հարցում: Ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացում առկա է որոշակի առաջընթաց, սակայն առայժմ միայն խոսքով: Մենք կուզենայինք անցնել կոնկրետ հարցերի քննարկման: Բրատիսլավայում ամեն ինչ պարզ կլինի: Մենք կտեսնենք, արդյոք Հայաստանը պատրաստ է առարկայական բանակցություններ վարել, թե ոչ: Իսկ այդ փաստաթղթերն արդեն սեղանի վրա են»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55727