ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աննա Վարդապետյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատման կապակցությամբ:
«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,- ասված է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 11-ին Facebook-ի իր էջում գրել է, որ դադարեցրել է աշխատանքը ՀՀ արդարադատության նախարարությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55722