Ուրախ եմ արձանագրել, որ իմ գործընկեր Սերգեյ Լավրովի այցը Երևան արդյունավետ էր: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Տեղի են ունեցել մանրամասն քննարկումներ, և պայմանավորվածություններ են ձեռք բերվել հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Շարունակում ենք դինամիկ աշխատել մեր երկրների միջև համագործակությունը և փոխգործակցությունը ամրապնդելու գործում: Մեր բարեկամության հիմքերը շատ ամուր են»,- գրել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55718