Նազարբաեւն առաջարկել է Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը կազմակերպել Ղազախստանում

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցություններն անցկացնել Ղազախստանում:


«Ես հանդիպել եմ պարոն Զելենսկու հետ, լսել նրան: Բառացիորեն երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը: Ես կարծում եմ, որ հարկավոր է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների առանձին անձնական հանդիպում»,-հայտարարել է նա:


Նազարբաեւի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարն արդեն համաձայնել է հանդիպել «չեզոք հարթակի» վրա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55716