Փախստականների վերադարձ. Ադրբեջանը Լավրովի մեսիջը մեկնաբանում է միակողմանիորեն

«Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան:


«Մենք մշտապես ասել ենք, եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ այդ շրջանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձը կարող է իրական հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի սահմաններում հակամարտության կարգավորման համար եւ բարձր մակարդակի ինքնակառավարման կարգավիճակի հիմքով, որը նախատեսում է տարածաշրջանի երկու՝ ադրբեջանական եւ հայկական համայնքների, խաղաղության եւ անվտանգության պայմաններում համագոյակցություն»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հակամարտության կարգավորման հարցով առարկայական բանակցություններ անցկացվեն, բացի այդ «հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի 7 շրջանները»:


Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի շահերի իրական հավասարակշռությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքների եւ խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են բոլոր տարբերակներում, որոնք կողմերի միջեւ քննարկվում են:


Ադրբեջանը շարունակում է պնդել հակամարտության միայն ադրբեջանամետ լուծման վրա՝ անտեսելով պատերազմի պատճառներն ու հետևանքները: Բաքուն ցանկանում է հակամարտության կարգավորումը՝ Ադրբեջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղին տրամադրելով ինքնավարություն: Բացի այդ, Բաքուն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ և 7 շրջաններ պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականներ: Դա նշանակում է Արցախի ամբողջ ռազմական ու անվտանգության համակարգերի փլուզում, ինչպես նաև էթնիկ-կրոնական ստատուս-քվոյի փոփոխություն հօգուտ Ադրբեջանի:


Արցախը երբեք չի համաձայնվի բարձր մակարդակի ինքնավարության Ադրբեջանի կազմում, որտեղ հայերը բազմաթիվ անգամ ենթարկվել են էթնիկ զտումների ու վտարվել Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից: Բացի այդ, ադրբեջանցի փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ մի քանի տասնամյակ անց փոխելու է այդ շրջանի էթնիկ դեմքը, ու ադրբեջանցիները դառնան մեծամասնություն Ղարաբաղում: Դրան հաջորդելու են տարածքային պահանջներն արդեն ՀՀ-ի նկատմամբ՝ արդեն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է այն մասին, որ Զանգեզուրն «ադրբեջանական պատմական տարածք» է և այն բաժանում է թուրքական աշխարհը: Ալիևը պանթուրքիզմի ռազմավարությունը կյանքի կոչելու համար Ղարաբաղից հետո թիրախ է դարձնելու արդեն Զանզեզուրը՝Նախիջևանի և Թուրքիայի համար ցամաքային միջանցք ստեղծելու նպատակով:


Փաստորեն, Լավրովի մեսիջը Բաքվում ընկալում են միակողմանի՝միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու միայն ադրբեջանցի փախստականներին հիշատակելով: Երևանն ու Ստեփանակերտն այլ կերպ են ընկալում հարցի կարգավորումը, իսկ Բաքուն՝180 աստիճանով տարբերվող տարբերակ է առաջ քաշում:


Ղարաբաղյան հակամարտության բանակցային փուլը խորը փակուղում է, որի քաղաքական հանգուցալուծումը չի նշմարվում: Կողմերը հասկանում են, որ միայն նոր պատերազմը կարող է փոխել առկա քաղաքական, ռազմական, դեմոգրաֆիկ ստատուս-քվոն և ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել կամ վերջնական լուծման կամ նոր սառեցված հակամարտության փուլ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55708

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel