Թրամփը ուրանի հարստացումը Իրանի կողմից անչափ վատ քայլ է որակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը անչափ վատ քայլ է որակել 2 երկրների հարաբերությունների համար: 


«Մեր կարծիքով եւ ունեցած տեղեկություններով՝ Իրանը ուրան է հարստացնում եւ հարստացրել է: Սա անչափ վատ քայլ է»,- հայտարարել է նա:


Թրամփը միաժամանակ նշել է, որ «շատ դրական քայլ» կլիներ «առեւանգված ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնին վերադարձնելը», որն Իրանում կորել էր 2007 թվականին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55662