Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020 թվականին կբարձրանա 10 տոկոսով

Օրեր առաջ տրված հանձնարարականիս համաձայն՝ առողջապահության նախարարության աշխատակիցները համատեղ աշխատելով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացրել են հաշվարկներ և ներկայացրել են ինձ 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկ, ըստ որի ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ: Այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 


Ըստ նրա, նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55660