Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողությունը՝ ինչպես ենք ուս ուսի պայքարել և հաստատակամ քայլել դեպի հաղթանակ, այսօր ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ։
«Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիցիայի ընդհանուր ձեռքբերումն է: Սա համաշխարհային տոն է, քանի որ Երկրորդ Համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար պայքար էր», - նշեց նա։ Մնացականյանն ընդգծեց, որ առավել քան անընդունելի են ջանքերը, որոնցով ոմանք փորձում են խեղաթյուրել պատմությունը և Մեծ Հայրենականի մասին ճշմարտությունը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55654