Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որ «911» ծառայություն այսօր ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55641