Այսօր լուր տարածվեց, որ դաշնակցական նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է:
Քննչական կոմիտեից այս լուրը հաստատեցին՝ նշելով, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում:
Նշենք, որ գործը վերաբերում է 2017 թվականին կատարված հանցագործությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55575