Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը 2019-ին նվազել է 10%-ով

Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը 2019 թվականի առաջին 8 ամիսներին կազմել է $92,59 մլն և նվազել 10%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին AnalitikaUA.net-ին հայտնել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:  


Նրա խոսքով, նման իրավիճակը պայմանավորված է 2018 թվականի առևտրաշրջանառության թռիչքային ցուցանիշներով, ինչը պայմանավորված էր «Турбоатом» ընկերության կողմից (Խարկով) Մեծամորի ԱԷԿ-ին սարքավորումների մատակարարմամբ:  


«Միևնույն ժամանակ ընթացիկ տարում արձանագրվել է Ուկրաինայից մսի ներկրման երկակի աճ, ավելացել է դեղագործական արտադրանքի ներկրումը: Ինչ վերաբերում է Հայաստանից Ուկրաինա արտահանմանը, ապա դրա զգալի մասը կազմում է կոնյակը», —ընդգծել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55574