«Շատ լավ հեռախոսազրույց». Թրամփը՝ Էրդողանի հետ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերում տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ «շատ լավ հեռախոսազրույցի» մասին: Խոսակցությունը, մասնավորապես, վերաբերել է «Իսլամական պետության» գրոհայիններին» ու Սիրիայի սահմանին տիրող իրավիճակին:


«Հենց նոր շատ լավ զրույց ունեցա Թուրքիայի նախագահի հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրենք ԻՊ մի քանի գրոհային են բռնել, որոնք, տեղեկությունների համաձայն, փախել էին քրդերի հետ Թուրքիայի հակամարտության ժամանակ, ներառյալ ահաբեկիչ-մարդասպան ալ Բաղդադիի կինը եւ քույրը»,- գրել է Թրամփը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55567