Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար միությունը հրապարակել է քաղաքական հետապնդումներով ազատազրկվածների նոր ցուցակ, որտեղ առկա է 135 անուն:
Այդ ցուցակում 135 քաղբանտարկյալներ են, որոնք բաժանված են 7 խմբերի:
Լրագրողների և բլոգերների խմբում՝ 6 մարդ, ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների ցուցակում՝ 7 մարդ: Ամենաշատը հավատացյալների խմբում են՝ 53 անուն:
Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար միությունը ստեղծվել է Լեյլա Յունուսովի կողմից 2018 թվականին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55562