ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին հերթական աշխատանքային այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական Բարձագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ԱՊՀ անդամ պետությունների առաջնորդներին հրավիրել է դեկտեմբերի 20-ին այցելել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական Բարձագույն տնտեսական խորհրդի նիստին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55555