Մակրոն. Իրանը «թաղում» է միջուկային համաձայնագիրը

Իրանն առաջին անգամ ակնհայտորեն հայտարարեց միջուկային գործարքը դադարեցնելու իր մտադրության մասին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:


Մակրոնը Իրանի վերջին որոշումն անվանել է «գերեզման» միջուկային համաձայնագրի համար:


«Ես կարծում եմ, որ Իրանն առաջին անգամ ուղղակի եւ աներկբա հասկանալ տվեց, որ պատրաստվում է դուրս գալ միջուկային համաձայնագրից, ինչը խոր տեղաշարժ է նշանակում»,- ասել է Մակրոնը, որը գործարքը փրկելու եվրոպական ջանքերի առաջնագծում էր այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55542