Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտան են հղել՝ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի կողմից Մոսկվա կատարած այցի պատճառով: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ կայքը:
Հիշեցնենք, օրերս Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը Մոսկվայում Արցախի Մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ռուսաստանյան փորձագիտական և ակադեմիական մի շարք կենտրոնների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
Իսկ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55534