Մամուլ. Պուտինը կգա, ռուսական ռազմաբազան ևս 10 տարով կերկարաձգի ՀՀ-ում գտնվելու ժամկետը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հաջորդ տարվա աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան պետական այցի ժամանակ կնքվելու է պայմանագիր ոչ միայն ռուսական 102-րդ ռազմաբազայի հզորացման վերաբերյալ, այլ նաեւ ռազմաբազայի Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվելու է եւս 10 տարով: Հիշեցնենք՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին պայմանագիրը կնքվել է 1995թ. 25 տարի ժամկետով, իսկ 2010թ. այն երկարաձգվել էր մինչեւ 2044թ., եւ եւս տասը տարի անց՝ 2020թ. կվերաթարմացվի»:


«168 ժամ» թերթը գրում է. «Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու ու թալանի մեջ մեղադրող նախկին ընդդիմադիր, ներկայիս՝ իշխանությունները, փաստորեն, իրենք էլ բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից ու հարմարավետությունից: Այդ առումով վարչապետին չեն զիջում նաեւ իր թիմի անդամները եւ, մասնավորապես, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Պարզվում է, որ ս/թ հոկտեմբերի 4-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի գործուղված մեր պատվիրակությունն այնտեղ է մեկնել ոչ թե մեքենաներով, այլ ինքնաթիռով, ինչը հարուցել է քաղաքապետարանի աշխատակիցների եւ ավագանու անդամների զարմանքը, ովքեր նշում են, որ չեն հիշում, որ երբեւէ Վրաստան որեւէ մեկն ինքնաթիռով մեկներ: Ընդ որում, գործուղման մասին Երեւանի քաղաքապետի հրամանի մեջ նշված չէ, թե ինչով են պատվիրակության անդամները մեկնում Վրաստան, բայց նշված է, որ բոլոր ծախսերը, բացի գիշերակացից, հոգում է Երեւանի 2019թ. բյուջեն: Ի դեպ, այն, որ Հայկ Մարությանը Թբիլիսի է մեկնել օդային ճանապարհով, վկայում է համացանցում հոկտեմբերի 6-ին տեղադրված տեսանյութը, ուր լրագրողը Հայկ Մարությանի հետ զրուցում է օդանավակայանում: Վերջինս պատմում է, թե ինչ նպատակով էր գտնվում Թբիլիսիում: Փաստորեն, Երեւան-Թբիլիսի ճանապարհը Հայկ Մարությանը միայն ինքնաթիռով պետք է անցնի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, որը մի քանի ամիս առաջ նշանակվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել է իրերն ու հեռացել նախարարությունից: Պատճառը, մեր տեղեկություններով, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտն է: Ասատրյանից բացի, «առաջարկել» են դիմում գրել-գնալ նաեւ երկարամյա աշխատակից Կարեն Հակոբյանին, որը հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետն էր։ Մենք կապվեցինք արդարադատության նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից հաստատեցին, որ Արտակ Ասատրյանն ազատման դիմում է գրել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել կառավարության եւ ՀԱՊԿ միջեւ երկրորդ արձանագրության եւ անվտանգության ապահովման պայմանների հաստատումը: Ըստ այդմ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին եւ նրանց ընտանիքի անդամներին կտրամադրվեն առավելություններ եւ անձեռնմխելիություն՝ նախատեսված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, որն ընդունվել է 1961 թ. ապրիլի 18-ին: Այս թեման հայկական շրջանակներում բավականին հետաքրքիր արձագանք է ստացել, իսկ ներիշխանական բլոկում, մեր տեղեկություններով, լուրջ քննարկումներ են ընթանում։ Բանն այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելուց հետո հայկական կողմը նպատակ ունի հունվարից ստանձնել տեղակալներից մեկի պաշտոնը, եւ այս փաստը որոշակի ինտրիգ է մտցրել, թե ով կզբաղեցնի այդ ցանկալի պաշտոնը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ պաշտոնում ՀՀ իշխանությունները տեսնում են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը վերջին շրջանում լուրջ ակտիվություն է սկսել ցուցաբերել՝ դառնալով կայքերի ու հեռուստաընկերությունների «աստղ»։ Այս մասին, ըստ մեր տեղեկությունների, «սաղմնային» քննարկում է տեղի ունեցել նոյեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի վերականգնի իր երբեմնի կոչումներն ու պաշտոնը: Եւ հիմա, պարզվում է, որ դիմումը հետ է վերցրել: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց տարիներ առաջ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացրեց նրան: Դատախազությունում խոսվում էր, որ հնարավոր է` Ջհանգիրյանը նախկին` դատախազի տեղակալի պաշտոնում վերականգնվի՝ չբացառելով, որ գլխավոր դատախազ էլ կնշանակվի, եթե մինչ այդ թոշակային տարիքը չլրանա: Ինչո՞ւ եք Ձեր հայցը հետ վերցրել. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Գ. Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես հիմա երկրորդ բողոքը տանում եմ Քրեական պալատի որոշման հիման վրա, այ դրա համար եմ հետ վերցրել… Կա Ռոբերտ Քոչարյանի երկու ապօրինի հրամանագրերը անվավեր ճանաչելու մասին բողոք»: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2008-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանը ազատվել էր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկվել դասային աստիճանից»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչներ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոփոխության հարցն են քննարկում։ Հանձնաժողովի նախագահի դեմ վրդովմունքի պատճառը Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներն են, հատկապես «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման մասին Զոհրաբյանի քննադատություններն առ այն, որ որեւէ մեկն իրավունք չունի իր «հակահիգիենիկ եւ անառողջ բնազդներն իրացնել հանրային տարածքներում», եւ որ հանրային վայրերում «պատերին ծեփվելով եւ մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով՝ իրենք խախտել են մարդու իրավունքների եւ հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա»: Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը Զոհրաբյանի հրաժարականի հարցը, մեր տեղեկություններով, բարձրացրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մոտ։ Սակայն Մակունցը հիշեցրել է, որ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ի քվոտայով է ընտրվել, եւ կարծիք է հայտնել, որ ինքը վստահ չէ, որ Զոհրաբյանի փոփոխությունից հետո ավելի կոմպետենտ թեկնածու կառաջադրվի։ Իր հնարավոր պաշտոնանկության մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ի տարբերություն Ձեր նշած երկու անդամների, որոնք մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ են եւ հետապնդում են սոցիալական մի խմբի իրավունքները, ինձ համար՝ որպես հանձնաժողովի նախագահի, որպես պատգամավորի եւ քաղաքացու, բոլոր սոցիալական խմբերի եւ խավերի շահերը հավասար են»։


«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակտիվորեն քննարկվում է քաղաքական, փորձագիտական շրջանակներում, սոցցանցերում: Արվում են տարբեր վերլուծություններ ու գնահատականներ՝ սկսած նրանից, որ այդ հանդիպման փաստով ԱՄՆ-ը ՀՀԿ-ին ճանաչում է՝ որպես հայաստանյան քաղաքական կյանքի կարեւոր սուբյեկտ, վերջացրած նրանով, որ ինչ-ինչ չբարձրաձայնվող խնդիրների լուծման նպատակով ամերիկյան դիվանագետը հանդիպել է անցած շաբաթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս գնահատականներում, իհարկե, կան ռացիոնալ հատիկներ: Փաստն այն է, որ ԱՄՆ-ը այսպիսով ՀՀԿ-ին դիտարկում է՝ որպես քաղաքական կյանքի որոշիչ սուբյեկտներից մեկը, որքան էլ իշխանությունները փորձում էին ու են ՀՀԿ-ին ներկայացնել՝ որպես քաղաքական լուսանցքում հայտնված անցյալի ուժ:


Մյուս կողմից՝ նման հանդիպումները Սերժ Սարգսյանի դեպքում ոչ թե բացառություններ են, այլ ավելի շատ՝ օրինաչափություն: Մեր տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում նա ինտենսիվ շփումներ է ունենում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հատկապես ակտիվ են նրա հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի եւ եվրոպական երկրների դիվանագետների հետ: Այդ իրողությունն ունի օբյեկտիվ բացատրություն, երկար տարիներ լինելով իշխանական կուսակցություն, հատկապես՝ վերջին տարիներին ՀՀԿ-ն ակտիվ համագործակցություն է ծավալել տարբեր երկրների կուսակցությունների ու միջազգային քաղաքական միավորումների հետ: Այդ հարաբերությունները շարունակվում են նաեւ այսօր՝ արդեն ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում: Իսկ ընդհանրապես Հայաստանի միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ներհայաստանյան իրողությունները գնահատելիս արձանագրում են, որ Հայաստանում բացակայում են իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերն ու մեխանիզմները, եւ ընդդիմադիր կուսակցություններին են վերագրում այդ դերը: Ըստ ամենայնի, նաեւ դա է եղել Սերժ Սարգսյանին հանդիպելու՝ ԱՄՆ դեսպանի հիմնական դրդապատճառներից մեկը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները դարձել են հայկական քաղաքական հարթակի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը։ Չնայած այն փաստին, որ իշխանությունները հնարավոր ու անհնար ճանապարհներով ձեռնամուխ են եղել ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից, սակայն նրանց նախաձեռնությունները չեն ունենում իրենց համար փափագելի արդյունքը։ Մենք նախորդ հրապարակումներում արդեն գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի փակ քննարկումներ է ունեցել, որոնց ներկա են գտնվել նաեւ միջազգային փորձագետներ ու սահմանադրագետներ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ հանդիպումների արդյունքում արդեն իսկ նախնական քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի, հնարավոր կլինի ոչ միայն ազատվել Թովմասյանից, այլ նաեւ ամբողջությամբ վերացնել Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ։ Պատահական չէ, որ իշխանամերձ փորձագիտական շրջանակները վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են այս թեզը նետում շրջանառության մեջ։ Նման գործելաոճն ընդունված է միջազգային պրակտիկայում. այսպես կոչված՝ «օվերտոնի պատուհանի» սկզբունքով հանրության ականջին աստիճանաբար հնչեցվում են իշխանության քիմքին հաճելի թեզեր, որոնք ժամանակի ընթացքում ստանում են ավելի հաճախակի բնույթ, հետագայում արդեն՝ հստակ օրենքի տեսք։ Այսպես, «Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ-ն որպես ինստիտուտ ՀՀ դատաիրավական համակարգից վերացնելու մասին դրույթն առաջիկայում կսկսի ավելի հաճախ շրջանառվել, եւ, ըստ ամենայնի, դրա մասին կբարձրաձայնվի միայն գարնանը, ապա եւ քննարկման կներկայացվի համապատասխան նախագիծը։ Ի դեպ, տարբերակներից մեկը ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի լիազորությունների միավորումն է եւ, ըստ այդմ, նոր Բարձր դատարանի ձեւավորումը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս հարցի հետ կապված հնարավոր է անցկացվի նաեւ հանրաքվե»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ներքաղաքական իրադարձությունների բուռն զարգացման համատեքստում անշուշտ հասկանալի է, որ ուշադրությունից դուրս էր մնալու Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի այցը Հայաստան, առավել եւս, որ Հունաստանը խորհրդարանական կառավարմամբ պետություն է, եւ նախագահը առաջնային քաղաքական պաշտոնյա եւ դեմք չէ: Այդուհանդերձ, Հունաստանի նախագահի հայաստանյան այցը, որ տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, հնարավոր է դիտարկել արդեն շատ ավելի կարեւոր քաղաքական իրադարձության՝ հունվարին Երեւանում տեղի ունենալիք Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափի առաջին վեհաժողովի նախերգանքի իմաստով: Այդ վեհաժողովի մասին հայտնի է վաղուց, իսկ Հունաստանի նախագահի հետ հանդիպմանն էլ դրա սպասման մասին նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործակցության ձեւաչափը նախաձեռնել է Հայաստանը: Դեռեւս մարտին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Կիպրոս այցի ընթացքում դրվեց արտգործնախարարների մակարդակում գործակցության սկիզբ, ու ազդարարվեց ձեւաչափի առաջին՝ հունվարին Երեւանում կայանալիք վեհաժողովը:


Այս ընթացքում, սակայն, միջազգային իրադարձություններում տեղի են ունեցել զարգացումներ, որոնք ինքնին նոր միջավայր են ստեղծել նոր ձեւաչափի առաջին վեհաժողովին ընդառաջ: Մասնավորապես, խոսքը, իհարկե, Թուրքիայի շուրջ սիրիական առիթով տեղի ունեցող զարգացումներն են եւ, մասնավորապես, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը: Իսկ բանն այն է, որ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափը գործնականում դիտարկվում է որպես թուրքական աշխարհաքաղաքական նկրտումների հնարավոր արգելափակոց: Ինչ խոսք, դա, իր հերթին, եռակողմ գործակցության եւ ձեւաչափի բավականին նեղ հատկանիշ կամ բնորոշում է, որովհետեւ երեք երկրները, մեծ հաշվով, ունեն շատ ավելի մեծ քաղաքական ներուժ՝ ընդհուպ քաղաքակրթական կապիտալի խորքային համատեքստում: Միեւնույն ժամանակ, սակայն, իրադարձություններն ու հանգամանքները դասավորվել են այնպես, որ այդ ամենը որոշակիորեն հատվում է Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումների հետ, ինչն էլ, իր հերթին, անխուսափելի է դարձնում այդ ներուժի իրացումը առանց թուրքական նկրտումների զսպման ուղղությամբ ջանքերի: Եռյակը չի որոշել այդպես, այդպես գործնականում «որոշել» է Թուրքիան, հատկապես էրդողանյան, այսպես ասած, ծավալապաշտական եւ անգամ կայսերապաշտական հավակնությունների ժամանակահատվածում: Դա էլ, իր հերթին, անխուսափելի է դարձնում եռակողմ ձեւաչափի ծավալումն առանց Թուրքիայի այդ ծավալապաշտական գործողություններն ու ռազմավարությունը սահմանափակելու: Ինչ կստացվի այդ գործում: Այդ հարցի շատ թե քիչ պատասխանի ուրվագծումը կնշմարվի թերեւս երեւանյան վեհաժողովին ավելի մոտ կամ դրա ընթացքում: Սակայն ակնառու է, որ եռակողմ ձեւաչափը, թեկուզ անուղղակի, սակայն արդեն իսկ ստացել է բավականին լուրջ քաղաքական քարտ-բլանշ ԱՄՆ-ից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Բակո Սահակյանը։ Արցախից մեզ փոխանցեցին, որ նախագահը ներկա չի լինի հարսանիքին․ «Պլանավորած հանդիպում ունի, բացակայում է երկրից»։ Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հարսնացուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում թափ առնող սոցիալական բնակարաշինությունը շատերի կողմից որակվում է որպես աննախադեպ իրադարձություն: Տարբեր տարիներին՝ սոցիալական բնակարանաշինության ծրագրեր ունեցել են նաեւ բուհերը, այդ թվում՝ Ճարտարապետաշինարարական համաալսարանը: Պարզվում է, որ 2013թ-ից սույն բուհի կողմից Նորքի Արմենակյան 125 հասցեում սկսվել է բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները, որի նպատակն էր բնակարանով ապահովել բուհի երիտասարդ մասնագետներին, սակայն ծրագիրը մինչ օրս անավարտ է: Ըստ շահառուներից մեկի ՝ 2016թ-ից շինարարությունը դադարեցված է, մինչդեռ պարզվում է՝ անգամ համալսարանի սեփական միջոցներից որպես աջակցություն գումարներ էին տրամադրվել հավանական շահառուներին: Ավելի ուշ պարզվել է՝ սոցիալական համարվող այս ծրագրում որպես շահառուներ ընդգրկվել են հիմնականում այն ժամանակվա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ընտանիքի անդամներ, հարազատներ ու իր հետ անձնական կապ ունեցող անձիք, որին նախորդել էր շենքի կառուցապատման իրավունքը համալսարանից Թոքմաջյանի կողմից ստեղծված «Ինժեներ Լիգա» ընկերությանը փոխանցելը: Կարեւոր մեկ հանգամանք եւս՝ շենքի տարածքը գտնվում է վերջինիս մշտական բնակության վայր հանդիսացող, նախկինում գերատեսչական մարմնի պատկանած վարչական շենքի հարեւանությամբ:


Այդ տարածքում ժամանակի ընթացքում կառուցվել է շենք, ուր բնակվում են նախկին ռեկտորի ընտանիքի անդամներ եւ մտերիմներ: Տպավորություն է ստեղծվում, որ սոցիալական բնակարանշինություն կոչված այս ծրագիրը ծառայել է ոչ թե սկզբնական նպատակին, այլ՝ ոմանց անձնական շահերին: Հետաքրքրական մեկ փաստ եւս՝ պարզվում է՝ դեռեւս 2016թ-ի ապրիլից ապօրինաբար ապամոնտաժվել է վերոնշյալ շենքի կառուցման վրա աշխատող վերամբարձ կռունկը եւ որպես մետաղի ջարդոն մինչ օրս գտնվում է նշյալ տարածքում՝ խանգարելով բնակիչներին: Տարածքի բնակիչներից մեզ հայտնեցին, որ կռունկի ապամոնտաժման ժամանակ պատկան մարմինները, այդ թվում՝ ոստիկաններն ու ԱԻՆ-ը, չեն իրականացրել իրենց պարտականություններից բխող անհրաժեշտ քայլեր»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ չի շրջանցվել նաեւ արցախյան հակամարտության հարցը, եւ պատգամավորները հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Արցախ հարաբերություններով, սահմանային իրավիճակով: Պատգամավորների մտահոգությունը կապված է եղել նմաեւ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետը շտապել է հանգստացնել իմքայլականներին՝ ասելով, թե անհանգստանալու ոչ մի բան չկա, Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածություն չկա, եւ սահմանում եւս հանգիստ իրավիճակ է: Իսկ, ահա անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին՝ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ոչ մի կերպ չեն խառնվելու, եւ որոշողը լինելու է միայն Արցախի ժողովուրդը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Դատավորը, հիշեցնենք, զենքով սպառնացել էր ազդանշաններով ճանապարհ խնդրող ԱԻՆ-ի աշխատողներին: Մեզ հայտի դարձավ, որ դատավորի կինն էլ՝ Նոնա Քամալյանը, նոտար է Էրեբունի վարչական շրջանում: Նոնա Քամալյանը նախկին նախարար, ՊԵԿ վարչության նախկին պետ Արսեն Քամալյանի դուստրն է: Նրանք բազմաթիվ բիզնեսներ ունեն, մասնավոր դպրոց, ավտոլվացման կետեր»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55531

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel