Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի օպերացիոն ծախսերը կազմել են շուրջ 95 մլն ԱՄՆ դոլար, իսկ կապիտալ ծախսերը՝ շուրջ 25 մլն դոլար:
Ինչպես հայտնել են BP ընկերությունից՝ ԲԹՋ խողովակաշարով, որի երկարությունը կազմում է 1 768 կմ, շահագործման պահից (2006 թվականի հունիսից) մինչև 2019 թվականի երրորդ եռամսյակի վերջը փոխադրվել է 440 մլն տոննա (3,3 մլրդ բարել) հում նավթ:
Ընթացիկ տարվա առաջին 3 եռամսյակներում ԲԹՋ-ով փոխադրվել է շուրջ 24 մլն տոննա հում նավթ (177 մլն բարել): Ջեյհան նավահանգստում այդ նավթը բեռնվել է 222 լցանավեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55496