ՀՀ մարզերի բնակիչները այլևս չեն սպասում տնտեսական հեղափոխություն. հարցում

Հայաստանում իշխանափոխությունից հետո անցել է 1.5 տարի: Այնուամենայնիվ, նախորդ իշխանության ժամանակ առկա բազում հրատապ խնդիրներ, որոնք և դարձան հանրապետությունում իշխանափոխության պատճառ, դեռ մնում են չլուծված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը՝ ներկայացնելով ակումբի կողմից իրականացրած սոցհարցման արդյունքները:


Ըստ բանախոսի, ամենասուր խնդիրների շարքում առաջնայինը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսականը: Մասնավորապես՝ ցածր աշխատավարձերն ու թոշակները, առաջին անհրաշեժտության մթերքների բարձր գները, նվազագույն աշխատավարձից բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայությունը, բանկերի բարձր տոսկոսադրույքները, ոչ բարենպաստ հարկային քաղաքականությունը և այլն:

Նա նշեց, որ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջին իսկ օրերից հայտարարում էր, այսպես կոչված, տնտեսական հեղափոխության մասին, ինչը պետք է արմատապես փոխեր Հայաստանի տնտեսական վիճակը: Միևնույն ժամանակ, 2019թ-ի կառավարության ծրագրում ներառված է եղել ընդամենը 5%-անոց տնտեսական աճ, չնայած տնտեսությունը 5% աճ էր գրանցում նաև նախկին իշխանության ժամանակ:

«Քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մեկուկես տարին է լրանում, կարևոր ենք համարել անցկացնել հետազոտություններ, որոնք կբացահայտեն հանրային կարծիքը այս կառավարության հիմնական ձեռքբերումների և ձախողումների, ինչպես նաև երկրի զարգացման հեռանկարների ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը 2019թ-ի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը հարցում է իրականացրել Արարատի և Արմավիրի մարզերում՝ պարզելու մարզի բնակիչների նախընտրությունները ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ: 


Այդպես, Արմավիրի և Արարատի բնակիչները նշել են, որ իրենց մարզի ամենահրատապ խնդիրներից են հանդիսանում բանկային վարկերի բարձր տոկոսադրույքները (84%), ջրամատակարարումը (77%), աշխատատեղերի բացակայությունը (72%), դպրոցների և հիվանդանոցնրի վատ վիճակը (63%), ճանապարհային ենթակառուցվածքների բացակայությունը (47%), մթերքի և վառելիքի գնաճը (32%), տեղի պաշտոնյաների կաշառակերությունը (17%) և այլ խնդիրներ (9%):


Վերջիններիս 32%-ը Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը դրական է գնահատել, 40%-ը՝ բավարար, 23%-ը բացասական, իսկ նրանցից 5%-ը դժվարացել է պատասխանել հարցին:


Իսկ ինչ վերաբերվում է տեղի իշխանությունների աշխատանքին (մարզպետի և քաղաքապետի/գյուղապետի), ապա հարցվածների 27%-ը դրական է գնահատել, 32%-ը՝ բավարար, բացասական՝ 22%-ը, իսկ 19%-ը դժվարանում է պատասխանել այս հարցին:


«Տնտեսական հեղափոխությանը» վերաբերվող հարցին Արմավիրի և Արարատի բնակիչների 14%-ը նշել են, որ Հայաստանում իրոք մեկնարկել է «տնտեսական հեղափոխությունը», 42%-ի կարծիքով ոչ մի «տնտեսական հեղափոխություն» չի սպասվում, 27%-ը նշել է, որ այն դեռ չի սկսվել, բայց նրանք պետք է սպասեն մոտ ապագայում, իսկ 17%-ը դժվարացել է պատասխանել հարցին:


Այն հարցին, թե ինչպես են Արմավիրի և Արարատի բնակիչները վերաբերվում Հայաստանի ներկայիս քաղաքական դասին, հարցվողների 29%-ը պատասխանել է, որ գոհ է ներկայիս քաղաքական գործիչներից և կուսակցություններից, 38%-ը նշել է, որ գոհ է, բայց քաղաքականությանն անհրաժեշտ են նոր դեմքեր, 21%-ի կարծիքով քաղաքական դասը պետք է ամբողջովին վերափոխվի և մաքրվի կաշառակերներից և ոչ պրոֆեսիոնալներից, իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:


Եթե այս կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա մարզի հարցվողների 43%-ը կընտրեր «Իմ քայլը» դաշինքին, 14%-ը ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 6%-ը ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, 27%-ն իր ձայնը կտար այլ քաղաքական ուժի, 7%-ը վերջին պահին կկայացներ որոշում, իսկ 3%-ը ընտրությունների չէր գնա:


«Ներքին քաղաքականությունից զատ մեզ հետաքրքրում էր նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և, թե ինչպես են Արմավիր և Արարատ մարզերի բնակիչները վերաբերվում ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականությանը: Ուստի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիների 39%-ը համարում է, որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը բխում է երկրի ազգային շահերից, 47%-ի կարծիքով այն կրում է հակասական և անհեռանկարային բնույթ, 7%-ը համարում է, որ այն վնասում է երկրի ազգային շահերին, իսկ մյուս 7%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- ներկայացրեց հարցման արդյունքները Արման Ղուկասյանը:


Հարցաշարի վերջին հարցը վերաբերում էր այլ երկրների տրամադրվածությանը Հայաստանի նկատմամբ, այն է՝ ո՞վ է առավել բարիդրացիական տրամադրված մեր երկրի նկատմամբ: Հարցման մասնակիցների 53%-ը նշել է Ռուսաստանը, 17%-ը՝ Եվրամիության երկրները, 23%-ը՝ ԱՄՆ-ն, 5%-ը՝ Չինաստանը և 2%-ը համարում է, որ բոլոր վերը նշված երկրները հավասարաչափ բարիդրացիական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ:


«Կարող ենք վստահությամբ փաստել, որ հետհեղափոխական էյֆորիան, որը բնորոշ էր Հայաստանի քաղաքացիներին, արդեն անցել է: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ վայելում է քաղաքացիների վստահությունը, սակայն այժմ հասարակությունը հակված է սպասելու կառավարության իրական գործուղություններին (ոչ թե լոզունգներին), դրական արդյունքներին, որոնք շոշափելի կլինեն առօրյա կյանքում:
Մարզի բնակիչների համար դեռևս առաջնային են սոցիալ-տնտեսական խնդիրները: Առաջընթացի բացակայությունը կարող է նշանակալի ազդել կառավարության այսօրվա հեղինակության վրա: Բացի այդ, հարցման արդյունքները ցույց տվեցին, որ մարդիկ չեն հավատում կառավարության առաջ քաշած «տնտեսական հեղափոխության» թեզին»,- ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացներին, ապա երկու նշված մարզերում իրականացրած սոցհարցումը բացահայտել է, որ «Իմ քայլը» իշխող դաշինքը շարունակում է նշանակալի հեղինակություն վայելել հանրապետության մյուս քաղաքական ուժերի համեմատ: Այլ քաղաքական ուժերի վարկանիշը շատ չի տարբերվում 2018թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Միևնույն ժամանակ ակնհայտ է նոր քաղաքական ուժերի պահանջարկը:

Գնահատելով երկրի արտաքին քաղաքականության կուրսը՝ հարցվածների մեծամասնությունը նշել է, որ իշխանության գործողություններն այս ուղղությամբ համակարգված չեն և իրարամերժ են: Ըստ ամենայնի, այս կարծիքի արդիականությունը կապված է նրա հետ, որ երկրի իշխանություններն ի սկզբանե այնքան էլ հստակ չէին կողմնորոշվել արտաքին քաղաքականության առաջնահերթության հարցում: Հայտարարությունները շատ անգամ հակասում էին գործողություններին, ինչը մասնավորապես արտացոլվել է հայ-ռուսական հարաբերություններում:

«Մարզերի բնակիչները շարունակում են Ռուսաստանը համարել որպես Հայաստանի հիմնական գործընկեր, այդ իսկ պատճառով կառավարության գործունեությունն իրենք գնահատելու են նաև նրանով, թե ինչքանով ներկայիս իշխանությունները կկարողանան պահպանել և խորացնել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հավելեց Արման Ղուկասյանը:


Նշենք, որ հարցումն անցկացվել է Արմավիրի և Արարատի մարզերի քաղաքների և գյուղերի 500 բնակիչների շրջանում: Հարցումը իրականացվելու է նաև ՀՀ մյուս մարզերում:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55495

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel