Հայաստանի հասարակության 92%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները. ԱԳՆ

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է հարցին, թե առաջիկա հինգ, տասը տարում ինչպիսի՞ն կցանկանա տեսնել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ։


Նախքան հարցին անդրադառնալը նա նշել է, որ Հայաստանի մասով լավ աշխատանք է կատարվել։


«Այս ամռանն արված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի հասարակության 92%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այսինքն, լավ աշխատանք է տարվել հաղորդակցության մասով։ Ես լիովին համաձայն եմ արտահայտված տեսակետների հետ, դա հենց այն է, ինչ ես ի նկատի ունեմ, երբ խոսում եմ արդյունավետ բազմակողմանիության ռազմավարական կարևորության մասին, հատկապես մենք՝ փոքր պետություններս, կախված ենք դրանից: Սա արդյունավետ բազմակողմանիության չափազանց կարևոր հարթակ է, հատկապես այն պետությունների միջև, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ»,- ասել է նախարարը:


Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա դա այն է, թե ինչպես է Հայաստանը շարունակելու օգուտ քաղել Եվրոպական Միության, Եվրոպայի հետ, Եվրոպայի շրջանակներում հարաբերություններից։


«Կարծում եմ՝ կարևոր մարտահրավերը Եվրոպայի արևելյան հատված լինելու գաղափարի տարածումն է Եվրոպայի այլ մասերում։ Լեհաստանն ու Շվեդիան կարևոր դեր են խաղացել՝ որպես Արևելյան գործընկերության հայեցակարգի զարգացման շարժիչ ուժ։ Կարծում եմ՝ փոխադարձ կախվածության զգացումի, ամբողջ Եվրոպայի համար Արևելյան գործընկերության կարևորության գաղափարի տարածումն ամենակարևոր մարտահրավերն է: Ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացումը, մեր ՀԸԳՀ-ն, ըստ էության, մեզ տալիս է բացառիկ հնարավորություն բարձրացնելու մեր զարգացման մակարդակը՝ համաձայն այն մոդելի, որին մենք ձգտում ենք:


ՀԳԸՀ-ով նախատեսված ոլորտային համագործակցությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը, ուստի պետք է դրանից առավելագույնս օգտվենք։ Մենք ի ցույց ենք դրել քաղաքական կամքի ուժը կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և այլ հարցերում։ Մենք գիտենք, որ դա բավարար չէ, մենք պետք է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդենք և առաջ մղենք այն։ Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք, և այստեղ է, որ Եվրոպական Միությունը եղել և մնում է մեր կարևոր գործընկերը, և դրանք մեր հարաբերությունների զարգացման օրինակներ են»,- շեշտել է նա:


Ըստ Մնացականյանի, մենք ունենք հարաբերությունների այս էվոլյուցիան, և դա շարունակական է.


«Մենք այն դիտարկում ենք մեր առջև ծառացած անվտանգության մարտահրավերների առավել լայն համատեքստում, իսկ մեր անվտանգության մարտահրավերները բավական ընդգրկուն են և նպատակահարմար չէ դրանք ներկայացնել քննարկման այս ձևաչափում: Սակայն անվտանգության տեսակետից ԵՄ-ը հանդիսանում է կարևոր դերակատար՝ ինստիտուտների ամրապնդման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արժեքների տեսանկյունից, որոնք նշանակություն են ունեցել քսանութ տարի և շարունակելու են կարևոր լինել առաջիկայում: Սա դաշտ է, որի կարևրությանը մենք հավատում ենք, որի շրջանակներում համատեղ աշխատում ենք և շարունակվելու են նույն ոգով»։


Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել համագործակցության առումով, նախարարն ասել է, որ  Հայաստանը իրեն բավական հանգիստ է զգում իր ներկայիս դաշտում: Հայ ժողովուրդը նպաստում է ընդհանուր անվտանգության, ընդհանուր զարգացման կոլեկտիվ զգացողությանը։


«Սա կարևոր է բոլորիս համար։ Չեմ նշում գինու, կոնյակի, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման լավ օրինակների մասին, որոնք հստակ, գործնական օրինակներ են։ Իսկ ի՞նչ ենք մենք տալիս այս համագործակցությանը։ Առաջարկում ենք այն, ինչին հենց ուղղված է համագործակցությունը։ Դա ընդհանուր եվրոպական տան զգացումն է։ Համաձայն եմ, որ իրականում գալիք տասը տարիների առնչությամբ մենք ունենք լավ կառուցվածքային երկխոսության փայլուն գործընթաց. դա պետք է պահպանվի: Գոյություն ունեն բազում լավ, հետաքրքիր գաղափարներ, որոնք ընդգծում են այն։ Այսօր ընդհանուր բնույթի քննարկում ենք անցկացնում, սակայն կարծում եմ նշածս կառուցվածքային երկխոսության ձևաչափում առկա են բազում հետաքրքիր գաղափարներ առ այն, թե ինչպես ենք միասնաբար նպաստելու ընդհանուր տան գաղափարին։ Սա է ամենակարևորը»,- ասել է նախարարը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55492

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online