Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն իրական արդյունք են բերում. Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պնդում է, որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին եւ ստիպում են նրա ղեկավարությանը կրճատել ծախսերը:


Ինչպես նշել է Փոմպեոն, ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա: «Իրանի մուսուլման ղեկավարներն ստիպված են լինում ավելի ու ավելի դժվարին որոշումներ ընդունել իրենց բյուջեի վերաբերյալ»,-ասել է նա:


ԱՄՆ-ի պետքարտուղարը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները կխստացնեն քաղաքականությունն Իրանի նկատմամբ: «Կարծում եմ՝ եվրոպացիները կհասկանան, որ իրանցիներն ընթանում են ոչ ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա:


Փոմպեոն հանդես է եկել պնդումով, որ Թեհրանը փորձում է «միջոցներ շորթել Եվրոպայից ու Արեւմուտքից»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55455