Լարիջանի. Անհրաժեշտ է ավելացնել Ադրբեջանի հետ համագործակցության տնտեսական ներուժը

Ադրբեջանի և Իրանի իշխանությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ համագործակցության բոլոր ոլորտներում ներուժը ակտիվացնելու համար: Այս մասին Իրանում Ադրբեջանի դեսպան Բունյադ Հուսեյնովի հետ հանդիպմանն ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:


«Ներկայիս պայմաններում հող է նախապատրաստվել՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական ոլորտներում համագործակցության ուժեղացման համար: Այսպես, մեր երկրների իշխանությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն այդ ներուժն ակտիվացնելու համար», - ասել է նա:


Ա.Լարիջանին հատուկ նշել է՝ տնտեսական ոլորտում համագործակցության, մասնավորապես, գյուղատնտեսության, քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտում համագործակցության ներուժի ավելացման անհրաժեշտությունը:


Ադրբեջանի դեսպանն իր հերթին ընդգծել է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունները պատմական բնույթ են կրում, և որ պաշտոնական Բաքուն միշտ աջակցել է՝ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55453