Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին:
«Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին միացավ միայն երկու տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մի քանի ամսից, եւ մենք դա տեսել ենք ավելի վաղ՝ Բեռլինի պատի անկումից հետո: Լեհաստանը, Բալթյան երկրները, նրանցից ոչ մեկը նույնիսկ երազանքներում չէր կարող պատկերացնել, որ իրենք կլինեն ՆԱՏՕ-ում»,- ասել է Ստոլտենբերգը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55437