Թեհրանի դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները վկայում են հուսահատության եւ դիվանագիտությամբ իր նպատակներին հասնելու անընդունակության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Այդպիսի գործողությունները վկայում են միայն հուսահատության եւ դիվանագիտությունը շահավետ օգտագործելու այդ ռեժիմի անընդունակության մասին»,- ասել է Մուսավին:
Նրա խոսքով, ԱՄՆ հավատարմությունը միակողմանի սահմանափակումներին այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակապես պասիվ, որոնք ունակ են միայն անհեթեթ պատժամիջոցների:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55430