Թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի քրոջը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչին:
«Ռասմիա Ավադը ձերբակալվել է Ազազ բնակավայրի մոտակայքում: Մենք հույս ունենք ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություններ իմանալ ԻՊ ներքին գործունեության մասին»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է պաշտոնյան: ԻՊ պարագլխի քրոջը ներկայումս հարցաքննում են: Reuters-ի տեղեկություններով՝ նրա հետ միասին ձերբակալվել են նրա ամուսինն ու հարսը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55429