Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Սերգեյ Լավրովը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կժամանի նոյեմբերի 10-ին: Այս մասին VERELQ-ին հայտնեց կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:


Նրա խոսքով, Սերգեյ Լավրովը Երևանից կմեկնի հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին:


Ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այցի հիմնական նպատակն է փաստաթղթի ստորագրումը, որը թույլ կտա ռուս մասնագետներին մուտք գործել Հայաստանի տարածքում գտնվող բիոլաբորատորիաներ: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55421