Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանը պլանային ստուգումներ է իրականացրել զորամիավորումների մարտական դիրքերում:
Ստուգվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները, հանդերձանքը, զենք-զինամթերքի պահպանությունը, անվտանգության կանոնների պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55351