Մինսկում հայտարարել են, որ որևէ խոսք չկա ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելու մասին:
Ըստ Բելտայի, Բելառուսի ազգային բանկի նախագահ Պավել Կալաուրը նշել է, որ նման հայտարարությունների համար հիմքեր չկան (ռուսական ռուբլու կամ այլ անդրազգային արժույթին անցնելու մասին - խմբ.):
«Երեկ մենք քննարկեցինք ԵԱՏՄ շրջանակներում միասնական ֆինանսական շուկա ձևավորելու մասին հայեցակարցը, որն արդեն ընդունվել է պետությունների ղեկավարների կողմից: Մենք չենք խոսում որևէ միասնական արժույթի մասին», - մասնավորապես ասել է Պավել Կալաուրը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55350