Տեղի կունենա ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը

Նոյեմբերի 6-ին Գյումրու Սեւ բերդ ամրոցում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:


Նիստից հետո ամրոցին կից սրահում հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55339