ԵԱՏՄ երկրների բանկերի արժութային քաղաքականության խորհրդի հաջորդը նիստը կկայանա Երևանում

ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին Մինսկ քաղաքում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են անդամ-պետություններում վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքները, վճարահաշվարկային համակարգերի, տեղեկատվական անվտանգության աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները:

ԵԱՏՄ անդամ-պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների կողմից հաստատվել է նաև հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ճանապարհային քարտեզը։

Հայաստանի առաջարկով խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսին՝ Երևանում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55320