Խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ

Այս րոպեներին Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, որը նախաձեռնել է «Կամք» նախաձեռնությունը:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։  


Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողները մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան՝ նշելով, որ սա սիմվոլիկ քայլ է: Այնուհետ «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ընթերցեց իրենց նախաձեռնության հայտարարությունն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:


Հիշեցնենք, Հայաստանը «Կանանց նկատմամբ բռնության եւ ըտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան ստորագրել է դեռ 2018թ., սակայն Ազգային ժողովը մինչ այսօր չի վավերացրել այն: Ըստ ամենայնի, վավերացման հարցը կմտնի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55306