Մենք էլ ավելի շատ ջանքեր կգործադրենք ղարաբաղյան խնդիրը լուծելու համար. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի բանաձևերի վրա:


«Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի գրավյալ տարածքների խնդրի դիվանագիտական լուծման օգտին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի շրջանակներում»,- նշել է նա:


Չավուշօղլուն նշել է, որ իր երկիրը այդ նպատակով այս տարի էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55295