Ուկրաինան անդամակցելու է ՆԱՏՕ-ին․ Ստոլթենբերգ

Ուկրաինայի անդամակցության հարցը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի օրակարգում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը:


«Ուկրաինան անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Այդ որոշումը մենք կայացրել ենք դեռ 2008 թվականին` Բուխարեստի գագաթնաժողովի ընթացքում: Այդ որոշումն այսօր էլ շարունակում է ուժի մեջ մնալ: Եվ մենք այդ որոշումը բազմիցս վերահաստատել ենք», - հայտարարել է Ստոլտենբերգը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55277