Քալաձե. Գազպրոմը Վրաստանին ավելի էժան գազ է առաջարկում, քան"SOCAR"-ը

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել է, որ Գազպրոմը Վրաստանին ավելի էժան բնական գազ է առաջարկում, քան ադրբեջանական գազը: Նրա խոսքով, այդ գազի գնման դեպքում Վրաստանը կբալանսավորի այն դեֆիցիտը, որը չի կարող լրացնել "SOCAR"-ը:

Նա նշել է, որ ինքը զերծ կմնա որևէ թիվ հրապարակելուց, սակայն Գազպրոմի առաջարկած գինն ավելի ցածր է, քանի այսօր առաջարկում է Ադրբեջանը: Քալաձեի խոսքով, այդ գները բավականին մրցունակ են և դրանք ներկայացվել են "SOCAR"-ին: ""SOCAR"-ը լիովին չի կարող բավարարել Վրաստանի գազի պահանջարկը, ինչի պատճառը խողովակների տարանցման հզորություններն են և բնական գազի սեզոնակային օգտագործումը", - ասել է նա, փոխանցում է apsny.ge կայքը:

Քալաձեն նշել է, որ այսօր Վրաստանի գազի տարեկան սպառումը կազմում է 2,5 միլիարդ խմ, ինչը 38%-ով գերազանցում է 2012թ.-ի ցուցանիշները: 2014թ.-ի համեմատ 2015 գազի սպառումը ավելացել է 19%-ով: "Մենք ստիպված են օրական ներկրել մոտ 11 միլիոն խմ գազ, որից 6 միլիոնը՝"SOCAR"-ի միջոցով՝ Ղազախ գազամուղով, 2,9 միլիոն խմ-ը՝ Շահ-Դենիզ հանքավայրից և 2,5 միլիոն խմ գազ կամ 10% ստանում ենք ՌԴ-ի գազի տարանցման դիմաց", - ասել է նա:

Նախարարը հավելել է, որ "SOCAR" վեց միլիոն խմ-ից ավել գազ իրենք չեն կարող ստանալ, քանի որ խողովակը ֆիզիկապես չի կարող այդքան գազ տարանցել:

Մինչ այդ SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը կասկած է հայտնել վրացական էներգետիկ շուկայում ռուսական գազի մրցունակության վերաբերյալ, քանի որ ըստ նրա Ադրբեջանը կարող է Վրաստանին գազ վաճառել "ցանկացած գնով":

«Մենք Վրաստանում ունենք մոտ հարյուր լցակայաններ և ավելի քան քսան գազալցակայաններ: Մենք կարող ենք գազ վաճառել ցանկացած գնով: Մենք ոչ մի պարտավորություն չունենք Վրաստանի կառավարության առջև, իսկ նրանք ազատ են իրենց ընտրությունում՝ եթե ցանկանում են գազ գնել ՌԴ-ից, ապա թող գնեն: Սակայն կլինի արդյոք ռուսական գազը Վրաստանուն մրցունակ, դա այլ հարց է»,-նշել է նա և հավելել, որ ոչ մի նավթագազային նախագիծ չի կարող տնտեսապես շահավետ լինել առանց Ադրեջանի մասնակցության:

Նա վրացական ԶԼՄ-ների հետ զրուցյում մասնրամասներ է ներկայացրել Ալիևի և վրացական ղեկավարության միջև գազային առաքումների շուրջ զրույցներից: "Նախագահ Ալիևը վարպետորն և դիվանագիտորեն հասկացնել է տվել վրացական ղեկավարությանը, որ SOCAR-ը Վրաստանի խոշորագույն հարկատուն է և այդպիսի գործընկեր կորցնելը Վրաստանի համար ձեռնտու չէ", - հավելել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/5526