Համաշխարհային ազդեցության հետազոտության մեջ Թուրքիան 80 երկրների շարքում զբաղեցրել է 16-րդ տեղը:
Հարցմանը մասնակցել է 20.000 մարդ: Երկրները գնահատվում են 5 չափանիշներով՝ առաջնորդ, տնտեսական ազդեցություն, քաղաքական ազդեցություն, ուժեղ միջազգային դաշինքներ և զինված ուժեր:
Այդ ցուցակում ԱՄՆ-ն զբաղեցրել է առաջին տեղը, երկրորդ տեղում ՌԴ-ն է, որին հաջորդում են Չինաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան:
Թուրքիան 80.7 միլիոն բնակչության և 851.1 միլիարդ դոլար ՀՆԱ-ով զբաղեցրել է 16-րդ տեղը՝ զիջելով Ավստրալիային և Հնդկաստանին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55259